Սնունդը և առողջությունը
Սննդակարգը հիպերտոնիկ հիվանդության ժամանակ
Հարգելի խմբագրություն, մի քանի ամիս է, ինչ ճնշումս բարձրանում է մինչև 170/100 մմ/սս: Վերջերս այցելեցի բժիշկ-սրտաբանի, որն ախտորոշեց հիպերտոնիկ հիվանդություն և նշանակեց դեղ` երկարատև ընդունման համար:
Նա միաժամանակ խորհուրդ տվեց հետևել սննդիս: Ուզում եմ իմանալ, թե ինչ իմաստ ունի այժմ սննդակարգին հետևելը, երբ դեղորայք եմ ընդունում, և ճնշումս միշտ կանոնավոր է:
Մելանյա, 62 տ., ք. Գյումրի
Վերջին տասնամյակներում սնունդը դարձել է առողջապահական շատ կարևոր խնդիր: Այդ ուղղությամբ կատարված գ իտական հետազոտությունները հաստատում են մի կողմից սննդի կարևոր նշանակությունը դարաշրջանի հիմնական հիվանդությունների` շաքարային դիաբետի, ուռուցքների, սիրտանոթային հիվանդությունների և ճարպակալման առաջացման գործընթացում, մյուս կողմից` կարևորում են նշված և մի շարք այլ հիվանդությունների բուժման ժամանակ սննդի որոշիչ դերը:
Վերը նշված և սննդի ու դրա բուժիչ նշանակության մասին մեր խմբագ րությանն ուղղված բազմաթիվ նամակների հարցերի պարզաբանման նպատակով, որոշել ենք բացել «ՍՆՈՒՆԴԸ և ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ» նոր խորագիրը, ուր ձեր հարցերին կպատասխանի ՀՀ ԱՆ կուրորտաբանության և բժշկության ԳՀԻ-ի դիետոլոգ -գաստրոէնտերոլոգ Վարդանուշ Պետրոսյանը:
Ողջունելի է, որ նամակագ իրը այցելել է բժշկի, սկսել դեղորայքի ընդունումը և կանոնավորել ճնշումը: Հիպերտոնիկ հիվանդության (ինչպես բնակչության մեջ ընդունված է` բարձր ճնշման) բուժման մեջ կարևոր են և դեղորայքային բուժումը, և ոչ դեղորայքայինը:
Ոչ դեղորայքային բուժում ասելով նկատի ունեմ բուժիչ սնունդը, վնասակար սովորույթներից (ծխախոտ, ալկոհոլ) հրաժարվելը, քաշը կարգ ավորելը, ֆիզիկական ակտիվությունը բարձրացնելը:
Դեղորայքով կարգ ավորելով ճնշումը, ոչ դեղորայքային մեթոդներով էլ (անպայման բժշկի դեղորայքային նշանակումներին զուգահեռ) կարելի է կարգ ավորել այն: Հնարավոր է, որ բժիշկը դեղաչափը նվազեցնի և գուցե հետագ այում ճնշումը կայունանալուց հետո դեղորայքային բուժման կարիք չզգ ացվի:
Բազմաթիվ հավաստի հետազոտություններն ապացուցում են, որ ոչ դեղորայքային բուժման միջոցները տալիս են զգ ալի դրական արդյունք: Այսպես.
- մարմնի զանգ վածի նվազեցման դեպքում` յուրաքանչյուր ավելորդ 10 կգ -ով, ճնշումը նվազում է 5-20 մմ/սս-ով,
- օգտագ ործվող աղի քանակի պակասեցումը նպաստում է ճնշման 2-8 մմ/սս-ով նվազմանը,
- մրգ եր, բանջարեղեն և քիչ քանակությամբ հագ եցած ճարպեր պարունակող սննդամթերքով սննդակարգ ը նպաստում է ճնշման 8-14 մմ/սս-ով նվազմանը,
- կանոնավոր ֆիզիկական ակտիվության դեպքում (օրինակ` օրական առնվազն 40 րոպե քայլք) ճնշումն իջնում է 4-9 մմ/սս-ով,
- ալկոհոլի բացառման դեպքում ճնշումը նվազում է 2-4 մմ/սս-ով:
Ինչպես տեսնում ենք, դեղորայքային բուժմանը զուգ ընթաց ոչ դեղորայքային յուրաքանչյուր մեթոդի կիրառումն իր հերթին նպաստում է զարկերակային արյան ճնշման կարգ ավորմանը:
Այժմ թվարկենք զարկերակային գ երճնշման ժամանակ խորհուրդ տրվող բուժական սննդի հիմնական սկզբունքները:
Ճիշտ սննդակարգ ը կարող է նպաստել սրտամկանի աշխատանքի կարգ ավորմանը, սիրտանոթային համակարգ ի ծանրաբեռնվածության նվազմանը, նյութափոխանակության գ ործընթացների, երիկամների և մակերիկամների աշխատանքի, արյան մակարդելիության և անոթների պատերի թափանցելիության կարգավորմանը:
Եվ այսպես, զարկերակային գ երճնշման դեպքում բուժական սննդի հիմնական պայմաններն են:
I. Հեղուկների քանակի սահմանափակումը
Դրանց օրվա չափը հասցվում է մինչև 1,5 լիտրի: Թույլատրվում են մրգ ային հյութերը, բանջարեղենային եփուկները կամ ապուրները, մրգ երից կամ չրերից պատրաստած կոմպոտները և հատապտղային հյութերը` առանց շաքարի: Բացառվում են հանքային ջուրը, ալկոհոլը, թունդ թեյը, սուրճը (հատկապես չլուծվող), կակաոն և հեղուկ շոկոլադը` տաք վիճակում, կաթը, գ ազավորած գ ունավոր ըմպելիքները:
II. Աղի բացառումը
Պատրաստվող ճաշի մեջ աղ չի ավելացվում, ինչպես նաև բացառվում են «թաքնված աղ» պարունակող սննդամթերքները` աղի պանիրը, երշիկեղենը, պահածոյացված բանջարեղենն ու ձկնեղենը, զեյթունը, ձկնկիթը: Սննդի համային հատկությունները լավացնելու համար ցանկալի է օգ տագ ործել չոր կանաչեղեն և տարբեր համեմունքներ:
III. Կենդանական ճարպերի քանակի սահմանափակումը
Օրվա մեջ կարելի է օգտագործել մեկ թեյի գդալ կարագ , կամ ձեթ, ցանկալի է ձիթապտղի (զեյթունի), կտավատի (վուշի),կամ 2 ճաշի գդալ թթվասեր, կամ մեկ թեյի գդալ մայոնեզ, կամ 6 նուշ, կամ 2 ընկույզ: Գերադասելի են կտավատի ձեթը, նուշը, ընկույզը:
Ցանկալի է ձեթը, կարագ ը օգտագործել առանց ջերմային մշակման, դրանք ավելացնել, երբ կերակուրն արդեն պատրաստ է:
Օգտակար ճարպերից են տարբեր ձեթերը, օրինակ` ձիթապտղի, գետնանուշի, սոյայի, արևածաղկի սերմերի, եգիպտացորենի, ծլեցրած ցորենի, խաղողի սերմերի, ընկույզի: Պետք է խուսափել կարագի, սառած ճարպի, երիկամաճարպի, խոզի ճարպի, արմավենու, կոկոսի ձեթերի, անհայտ ծագման բուսական ձեթերի, հիդրոգենացված ճարպերի և մարգարինների օգտագործումից:
IV. Մրգ երի, բանջարեղենի, ամբողջական հացահատիկի ավելացումը
V.Ձկնեղենի, օմեգ ա-3 պարունակող բուսական ձեթերի (կտավատի) օգտագործումը
VI. Կալիում, մագնեզիում պարունակող սննդի օգտագործումը
Մեծ քանակությամբ կալիում են պարունակում ծիրանի չիրը, չամիչը, ընկուզեղենը, խորոված, տապակած կարտոֆիլը, կաղամբը, մասուրը, նարինջը, մանդարինը, դեղձը, բուսական յուղը, գարեձավարը, վարսակը, ցորենաձավարը, սև սալորը, սև հաղարջը, կաթը, կաթնաշոռը, հորթի միսը:
Մեծ քանակությամբմագնեզիում են պարունակում լոբին, սիսեռը, սոյան, չամիչը, թուզը, արմավը (խուրման), մասուրը, ցորենը, աշորան (տարեկան), եգիպտացորենը, ծիրանաչիրը, վարսակաձավարը, հնդկաձավարը, խոշոր աղացած ալյուրից թխած հացը, ընդեղենը:
Հետևելով այս խորհուրդներին` կարող եք կարգ ավորել ձեր ճնշումը:
Կարդացեք նաև
Մարդիկ հաճախ պարզապես մոռանում են ջուր խմել, հատկապես դա բնորոշ է տարեցներին և երեխաներին: Սակայն ցանկացած տարիքում անհրաժեշտ է հիշել ջրի լրացուցիչ ծախսի մասին...
Մրգերը և հատապտուղները պարունակում են առողջության համար շատ կարևոր վիտամիններ, միկրոէլեմենտներ, բջջանք: Շաքար պարունակող որոշ մրգեր կարգավորում են արյան ճնշումը...
Ուտելու հոգեբանությունը կիրառական հոգեբանություն է, որն օգտագործվում է` հասկանալու մարդու սննդի ընտրության և ուտելու վարքագիծը...
Եթե Դուք ունեք սննդային ալերգիա, Ձեր իմուն համակարգը գերզգայուն է տվյալ սննդի նկատմամբ: Դրա պատճառը իմունոգլոբուլին E-ն է (IgE), որը բարձր քանակով հանդիպում է ալերգիա ունեցող մարդկանց մոտ...
Դժվարամարս կամ ոչ համատեղելի մթերքը չարաշահելու արդյունքում տոնական օրերին հաճախ արձանագրվում են սննդային թունավորումներ և մարսողական համակարգի տարբեր բնույթի խանգարումներ: Նմանատիպ խնդիրներից խուսափելու համար մասնագետները...
Միզապարկի քարերի առկայության ժամանակ սնունդը պետք է լինի հավասարակշռված, հարուստ վիտամիններով և հանքային աղերով, ուղղված նյութափոխանակության խանգարման կարգավորմանը...
Գինու օգտակար հատկությունները գաղտնիք չեն մարդկանց արդեն դարեր ի վեր: Սակայն, որպեսզի այն իրապես նպաստի առողջության պահպանմանը, անհրաժեշտ է ինքնագիտակցում և չափավորության զգացողություն...
Օրգանիզմի համար մեծ է ջրի դերը: Մարդն ավելի հեշտ դիմանում է քաղցին (մոտավորապես 30-45 օր), քան ջրի պակասին: Առանց ջրի օրգանիզմը չի կարող գոյատևել անգամ 5 օր, քանի որ ջուրը կյանքի հիմքն է և կազմում է օրգանիզմի 2/3-ը...
Քովիդ վարակը հաղթահարելու համար անհրաժեշտ է բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունը: Դրան նպաստում է առողջ սնունդը: Բացի այդ, կան որոշ մթերքներ, որոնք ավելի` քան մյուսները, դրական ազդեցություն են ունենում...
Հղիների սննդի հետ բազում միֆեր են կապված: Երբեմն դրանք տարօրինակ արգելքներ են՝ կծու, սնկով կերակուրներ, մթերքների որոշակի գույներ և այլն...
Գիտնականներն ապացուցել են, որ շաքարը նպաստում է վաղաժամ ծերացմանը: Պրոֆեսոր Դեվիդ Հաննը համեմատել է շաքար շատ և քիչ օգտագործող մարդկանց դիմագծերը և սենսացիոն եզրակացության եկել: Գիտնականը նկատել է, որ նույն տարիքի...
Հավանաբար, շատերն են լսել առանձնացված սնուցման մասին, սակայն ըստ անվանման, այնքան էլ պարզ չէ, թե ի՞նչը` ինչի՞ց պետք է առանձնացնել, իսկ կարևորը՝ ինչո՞ւ: Առանձին սնուցման փիլիսոփայությունն այն է...
Ուտելը մարդու կյանքի կարևոր բաղադրիչներից է։ Պարզվում է, որ ոչ միայն սնննդի տեսակը, այլև այն ընդունելու ժամանակը ունի տարբեր ազդեցություններ մարդու ուղեղի վրա: Ապացուցված է, որ ուտելու անկանոն ժամերը նպաստում են...
Ամանորի սեղանն օրգանիզմի համար ծանր փորձություն է՝ սեղանին բազմաթիվ խոհարարական գլուխգործոցներ են հայտնվում, որոնց գայթակղությանը դիմանալը պարզապես անհնար է։ Սակայն բժիշկները խորհուրդ չեն տալիս...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն